ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկները եկել են այն եզրահանգման, որ ճարպակալումն ինֆեկցիայի ախտանիշներ ունի։ Այնպես որ այն մարդիկ, որոնք շրջապատված են ավելորդ քաշ ունեցող բազմաթիվ մարդկանցով, ռիսկի խմբում են։
Գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում, հաղորդում է life.ru–ն։
Загружается новость ... "Лево"
Մասնագետները նշել են, որ վիճակագրության համար օգտագործել են M-TEENS նախագծի շրջանակում ստացված տվյալները։ Այդ նախագծի ժամանակ ուսումնասիրվել է սննդի և շրջական միջավայրի ազդեցությունը դեռահասների առողջության վրա։ Այսպես, գիտնականները վերլուծել են 1111 երեխաների մարմնի զանգվածի վրա սոցիալական շրջապատի ազդեցությունը։ Խոսքն անչափահասների մասին է, որոնց ծնողները զինվորականներ են։
Տեղեկատվությունը մշտապես փոխվել է` մի օկրուգից մյուս անցնելիս։ Էլ Պասոյում արձանագրվել է ավելորդ քաշով դեռահասների 21%, Վերնոնում` 38%։ Միաժամանակ, պարզվել է, որ մեծ հավանականությամբ ավելորդ քաշ ունեին այն դեռահասները, որոնց ծնողները ծառայում էին այնպիսի ռազմաբազաներում, որտեղ կան ճարպակալման ավելի բարձր մակարդակ ունեցող անձինք։
Գիտնականների կարծիքով, պատճառներից մեկը արագ սննդի կետերի հասանելիությունն է, որոնք տեղակայված են ռազմաբազաների մոտակայքում։ Գիտնականները նաև կարծում են, որ գլխավոր գործոնը մարդկանց փոխհարաբերություններն են։–0–