Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Լապշինի բողոքն իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին
26.01.2017,
19:40
Մինսկի քաղաքային դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի ներկայացրած բողոքն իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մինսկի քաղաքային դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի ներկայացրած բողոքն իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Ցավոք, Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Ալեքսանդր Լապշինի բողոքն ու ուժի մեջ է թողել դատախազի որոշումը։ Մնացել է մեկ ատյան` վերադաս դատարանը, ուր կարելի է բողոք ներկայացնել տասնօրյա ժամկետում», – նշեց Զոհրաբյանը։
«Հաղորդում ենք, որ մեր լավագույն մասնագետները մշակում են փաստաթղթերի փաթեթ` ՄԱԿ (Բելառուսի մասով) և Մարդու իրավունքների եվրոպական դատարան (Ադրբեջանի մասով) ներկայացնելու համար», – ավելացրեց նա։
Դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նման անձանց արգելվում է այցելել Ադրբեջան։ Այդուհանդերձ, 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։
Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Հունվարի 20–ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է ընդունել բավարարել Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցը։–0–