Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով․ Երևանում սպասվում է +35 աստիճան

24.06.2025, 13:30
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով․ Երևանում սպասվում է +35 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․  Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վրկ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +30, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ հունիսի 28–ին ցերեկային ժամերին հասնելով +35 աստիճանի։ 

Հանրապետության տարածքում` հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը, 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։