Տեսախցիկը ֆիքսել է Երևանում մոր և որդու վրաերթի ենթարկելու պահը (ՎԻԴԵՈ)

24.06.2025, 15:15
Կադրերում երևում է, թե ինչպես է Kia–ն վրաերթի ենթարկում մոր և որդու․ ՎԻԴԵՈ
Տեսախցիկը ֆիքսել է Երևանում մոր և որդու վրաերթի ենթարկելու պահը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Shamshyan.com-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Kia–ն վրաերթի ենթարկում մոր և որդու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վ․ Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային: 

Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Kia»-ի վարորդը, դեպքի վայրի հարևանությամբ գործող դեղատան աշխատակիցները։

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: