Երևանում Kia–ն վրաերթի է ենթարկել մոր և որդու, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վ․ Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Kia»-ի վարորդը, դեպքի վայրի հարևանությամբ գործող դեղատան աշխատակիցները։
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ «Kia»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։