Ողբերգական վրաերթ՝ Երևանում․ կին հետիոտնը, գիտակցության չգալով, մահացել է

24.06.2025, 12:56
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում
Ողբերգական վրաերթ՝ Երևանում․ կին հետիոտնը, գիտակցության չգալով, մահացել է

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: 
 
Վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և մինչ շտապ օգնության ժամանումը՝ դեպքի վայրի հարևանությամբ գործող յուղման կետի և հանրախանութի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտնը, գիտակցության չգալով, մահացել է: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։