Վարակաբանը նշել է COVID-19-ի 2-րդ ալիքի հատկանիշները

13.06.2020, 12:33
Վարակաբանը նշել է COVID-19-ի 2-րդ ալիքի հատկանիշները
Վարակաբանը նշել է COVID-19-ի 2-րդ ալիքի հատկանիշները

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երբ կորոնավիրուսի համավարակն ավարտվի, վարակը դրսևորվելու է որպես սեզոնային գրիպ: Այդ պատճառով COVID-19-ի երկրորդ ալիքը կունենա գրիպի սեզոնային համաճարակի հատկանիշներ: Այս մասին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Զուևը, հաղորդում է life.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, երկրորդ ալիքը կսկսվի հոկտեմբերին:

«Մենք պարզապես մոռացել ենք, որ գրիպը մեզ մոտ գալիս է տարին երկու անգամ՝ վաղ գարնանը և խորը աշնանը: Խորը աշնանը հիվանդությունը կրկին կսկսվի, և այս անգամ կլինի ոչ միայն գրիպի վիրուս, այլև կորոնավիրուս»,- ասել է Զուևը:

Ընդ որում նա ընդգծել է, որ հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին կորոնավիրուսը իրեն չի դրսևորի նույն կերպ, ինչպես գրիպն այդ ժամանակ: Նույնպես Զուևը հավելել է, որ հենց որ համավարակը գնա նվազման, կորոնավիրուսի վարակվելիությունը նույնպես կնվազի: -0-