Ֆիզիկայի նոր լաբորատորիա կբացվի Էջմիածնի դպրոցներից մեկում

16.12.2011, 12:38
Ֆիզիկայի նոր լաբորատորիա կբացվի Էջմիածնի դպրոցներից մեկում
Ֆիզիկայի նոր լաբորատորիա կբացվի Էջմիածնի դպրոցներից մեկում

Ուրբաթ Էջմիածնի դպրոցներից մեկում Ֆիզիկայի նոր ուսումնական լաբորատորիա կբացվի, հաղորդում է «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկատվության, նույն դպրոցում շուտով սպասվում է նաև ևս երկու՝ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաների բացումը:

Ֆիզիկայի լաբորատորիան կբացվի «Այբ» կրթական հիմնադրամի «ԱյբԼաբ» ծրագրի շրջանակներում:
«Այբ» կրթական հիմնադրամը, որը պաշտոնապես Հայաստանում հիմնվել է 2006 թվականի դեկտեմբերին, ուղղված է Հայաստանում կրթության նոր մշակույթի զարգացմանը և երկրի կրթական ոլորտի կատարելագործման աջակցությանը, կրթության և կարիերայի զարգացման հարցերում աշակերտների և երիտասարդության աջակցությանը, ինչպես նաև կրթության ոլորտում կազմակերպությունների օժանդակությանը։

«Այբի» առաջնահերթությունն է ուսուցման այնպիսի մոդելների ստեղծումը, որոնք օրինակելի կլինեն և իրենց հետևից կտանեն կրթական ողջ համակարգը։ Գործունեության ընթացքում Հիմնադրամը կյանքի է կոչել մի շարք այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են առարկայական խորացված գիտելիքները, դպրոցական ժամանակակից լաբորատորիաների նախագծումը և ստեղծումը, դասավանդման առաջատար մեթոդների մշակումը։ -0-