Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում տեղի կունենա արևելագիտությանը նվիրված միջազգայի գիտաժողով։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտաժողովը նվիրված է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի 50-ամյակին։
Գիտաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով մարտի 27-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշում է ընդունել տրամադրել 4,9 մլն դրամ (շուրջ 16 հազ. դոլար)։-0-