Պրոֆեսորը նշել է COVID-19-ի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը

06.04.2020, 15:03
Պրոֆեսորը նշել է COVID-19-ի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը
Պրոֆեսորը նշել է COVID-19-ի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստանյութն է: Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը «Жить Здорово» հաղորդման եթերում:

Загружается новость ... "Лево"

«Մարդկությունը ներկա պահին ոչ մի այլ բան չի հնարել»,- նշել է Գորելովը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Գորելովը նշել է, որ չնայած նրան, որ ողջ աշխարհում գիտնականներն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա, դրա մշակումը բարդանում է լաբորատոր կենդանիների բացակայության պատճառով, որոնք զգայուն են կորոնավիրուսի նկատմամբ:

«Դա հետաձգում է պատվաստանյութի ստեղծման ժամկետները»,- նշել է նա:

Վարակաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական «Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մաքսյուտովի խոսքով, մարդկանց վրա կորոնավիրուսի պատվաստանյութի թեստերը կարող են սկսվել Ռուսաստանում արդեն ընթացիկ տարվա հունիսին: Մաքսյուտովը պարզաբանում է, որ ռուս մասնագետներն արդեն իրականացրել են նախատիպային պատվաստանյութի փորձարկումները մկների և կզաքիսի վրա: -0-