Փորձագետները Հայաստանի հվանդանոցներին խորհուրդ են տալիս բարձրացնել կիբերանվտանգությունը

25.03.2020, 12:52
Փորձագետները Հայաստանի հվանդանոցներին խորհուրդ են տալիս բարձրացնել պաշտպանությունը կիբերսպառնալիքներից՝ կորոնավիրուսի ժամանակ
Փորձագետները Հայաստանի հվանդանոցներին խորհուրդ են տալիս բարձրացնել կիբերանվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի բժշկական հաստատությունները այսօր մոբիլիզացնում են բոլոր ուժերը, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը լրջագույնս աճել է։ Նման ժամանակներում բժշկական սարքավորումների աշխատանքի կայունության և տեղեկատվության անխափան հասանելիության, ինչպես նաև պացիենտների անհատական տվյալների պաշտպանության ապահովումը հատկապես կրիտիկական են դառնում։

«Կասպերսկի» ընկերությունը բժշկական հաստատություններին խորհուրդ է տալիս ձեռնարկել հետևյալ միջոցները.

  • բժշկական և կառավարող անձնակազմին սովորեցնել միացված սարքերի հետ անվտանգ աշխատանքի հմտություններ, մասնավորապես, ցանցում վարքի կանոնները, գաղտնաբառերի և օգտահաշիվների, էլեկտրոնային փոստի, USB-սարքերի գրագետ կիրառումը, աշխատակիցներին բացատրել հնարավոր ռիսկերը և դրանցից խուսափելու միջոցները;
  • եթե կազմակերպությունն արդեն կիրառում է պաշտպանական լուծում, պետքէ համոզվել, որ այն տեղադրված է բոլոր սարքերում և թարմացված; միացնել միջցանցային էկրանը՝ ցանցից բխող սպառնալիքներից պաշտպանությունն ապահովելու համար;և համոզվել, որ լուծումը պաշտպանում է գաղտնագրող ծրագրերից, քանի որ սպառնալիքների այդ տեսակն ամենատարածվածներից մեկն է բժշկական կազմակերպությունների դեմ կիրառվողների թվում;
  • համոզվել, որ բոլոր սպեցիֆիկ բժշկական սարքերը կարգավորված են պատշաճ կերպով։ Եթե մոտ ապագայում պլանավորված է լրացուցիչ սարքավորումների գնում, հարկ է մշակել գործողությունների պլան, որը թույլ կտա արագ տեղադրել և կարգավորել բոլոր նոր սարքերը;
  • որոշ հիվանդանոցներ շտապ կարգով վարձում են նոր աշխատակիցների, դա նշանակում է, որ ավելանում է ցանցին միացված վերջնական, այդ թվում ՝ անհատական սարքերի քանակը։ Դա հղի է հավելյալ ռիսկերով, այդ պատճառով կարևոր է անհապաղ ապահովել կորպորատիվ ցանցին միացվող բոլոր նոր սարքերի պաշտպանությունը։ Ավելի լավ է վաղօրոք մշակել անվտանգության քաղաքականությունները և ստանալ անհրաժեշտ արտոնագրերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք տեղադրվեն սարքերում։