Պարզվել է COVID-19-ով հիվանդացածների մոտ տարածված բարդացումը
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ում COVID-19-ով հիվանդացածների մոտ հայտնաբերել են ընդհանուր բարդացում՝ հիվանդությունից հետո պահպանվող սարսուռ: Այս մասին պատմել է բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի հիմնարար բժշկության ֆակուլտետի ավագ գիտաշխատող Զուխրա Պավոլան, հաղորդում է iz.ru-ն
Բժիշկը պարզաբանել է, որ կորոնավիրուսը, ներթափանցելով մարդու օրգանիզմ, ազդում է ոչ միայն շնչառական օրգանների լորձաթաղանթի և աղեստամոքսային տրակտի բջիջների վրա, այլև կենտրոնական նյարդային համակարգի հյուսվածքների:
«Ինչպես և շատ ուրիշ վիրուսային վարակների դեպքում, նյարդային համակարգը կարող է վնասվել անմիջականորեն վիրուսի ներթափանցումից կամ վնասվել դրա թունավոր նյութերից: Նույնպես կարող են խախտումներ զարգանալ միելինային թաղանթի (պաշտպանիչ թաղանթ) վնասվելու ֆոնին»,- մեջբերում է kp.ru-ն:
Բացի այդ, Պավլովայի խոսքով, կորոնավիրուսի ժամանակ մեծանում է արյան մակարդվելիության խախտման ռիսկը: Դա կարող է հանգեցնել ինսուլտի և թոքերի ալվեոլների այտուցների, առաջանում է թթվածնաքաղց:
Իսկ նման փոփոխությունների հետևանքներից մեկը օրգգանիզմում կարող է դառնալ ջերմակարգավորման խախտումը, որն էլ հանգեցնում է սարսուռի, անգամ առողջացումից հետո:
Բժշկի խոսքով, երբեմն պացիենտները նման հատկանիշը համարում են կրկնակի վարակում, բայց ստանում թեստի բացասական պատասխան , ուստի մասնագետները եզրակացության են հանգել որ բարդացումները ծագում են Կենտրոնական նյարդային համակարգի խախտման պատճառով:
«Ժամանակավոր է այդ խախտումը թե հարատև՝ դեռևս ոչ ոք չի կարող ասել»,- նշել է Պավլովան:
Բժիշկը խորհուրդ է տալիս սարսուռ զգալու դեպքում խմել տաք թեյ կամ ազնվամորիով ջուր: Ընդ որում կորոնավիրուսի կանխարգելման դեպքում չարժե ալկոհոլ կիրառել կամ կոփվել: Վերջին դեպքում կա իմունիտետը թուլացնելու վտանգ: -0-

