Մասնագետները հայտնել են կորոնավիրուսի ժամանակ մարդկանց միջև անվտանգ հեռավորությունը

02.04.2020, 13:32
Մասնագետները հայտնել են կորոնավիրուսի ժամանակ մարդկանց միջև անվտանգ հեռավորությունը
Մասնագետները հայտնել են կորոնավիրուսի ժամանակ մարդկանց միջև անվտանգ հեռավորությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի կանխարգելման համար մարդկանց միջև թույլատրելի հեռավորությունը անհրաժեշտ է ավելացնել: Այս մասին USA Today-ի հետ զրույցում հայտնել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ Լիդիա Բուրուիբան, հաղորդում է lenta.ru:

Загружается новость ... "Лево"

Մասնագետի խոսքով, մարդկանց կողմից արտաշնչվող գազանման ամպը կարող է տարածվել է 27 ոտնաչափ հեռավորության, ինչը մոտավորապես 8 մետր է կազմում: Ընդ որում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնարարականով մարդկանց միջև անվտանգ հեռավորությունը կազմում է 2 մետր: Բուրուիբան նշում է, որ ԱՀԿ-ն հաշվի չի առնում արտանետվող օդի մանր ֆրակցիաների տարածումը, որոնք հազի ժամանակ արտանետվում են 31 մետր վայրկյան արագությամբ:

Նույնպես դոցենտը նշում է, որ մեծ տարածում ունեցող կտորից պատրաստված դիմակները չեն կարող մարդուն պաշտպանել օդի մանր կաթիլները շնչելուց: Այս կապակցությամբ մասնագետը խորհուրդ է տալիս ԱՀԿ-ին և ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին վերանայել իրենց նյութերում տրվող հրահանգները ու մեծացնել անվտանգ հեռավորությունը:

Իսկ Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Փոլ Փոտինգերի խոսքով, գլխավոր վտանգը վիրուսի փոխանցման ժամանակ կայանում է խոշոր մասնիկների մեջ, որոնք որպես կանոն, ձգողականության փոխազդեցության պատճառով աղբյուրից ոչ ավելի քան երկու մետր հեռավորության վրա են սավառնում:

«ԱՀԿ-ն մանրակրկիտ հետևում է փաստացի հայտնվող տվյալներին այս խնդրի շուրջ և կթարմացնի գիտական ռեզյումեն՝ լրացուցիչ տեղեկատվության հայտնվելուն զուգընթաց»,- նշում են կազմակերպությունից:

Համաձայն Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի ապրիլի 1-ի հրամանագրի, ՌԴ բոլոր բնակիչները պետք է պահպանեն հեռավորություն և իրար չմոտենան 1 մետրից ավելի: Իհարկե, ըստ հաղորդագրության, սա չի պատկանում թեթև ավտոմովիլային տևանսպորտով երթևեկելուն: -0-