Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը չեզոքացնող պաշտպանիչ դիմակ
25.07.2020,
21:45
Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը չեզոքացնող պաշտպանիչ դիմակ
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Լիսաբոնում (Պորտուգալիա) Մոլեկուլյար բժշկության համալսարանի գիտնականները ստեղծել են պաշտպանիչ դիմակ՝ MoxAdTech անվամբ, որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով La Razón թերթին:
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ դա բազմակի օգտագործման դիմակը, որ կարված է անջրանցիկ կտորի մի քանի շերտերից: Մշակված մոդելի բացառիկությունն այն է, որ դիմակի ծածկույթը չեզոքացնում է և հետագայում սպանում SARS-CoV-2 վարակը:
Բացի այդ, MoxAdTech տեսակի դիմակն անցել է կլինիկական փորձարկում՝ մասնագետները հայտնել են, որ դրա արդյունավետությունը 99 տոկոսով գերազանցում է պաշտպանության սովորական միջոցներինը: Նշվում է նաև, որ դիմակը պարզ օգտագործում ունի. այն կարելի է լվանալ և եռացնել մինչև 50 անգամ:
Հայաստանում հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36996 դեպք, որոնցից 26243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով: -0-