Facebook-ն օգտատերերին հնարավորություն կընձեռի ներբեռնել 360 աստիճանի լուսանկարներ

13.05.2016, 17:11
Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտատերերը հնարավորություն կստանան սոցիալական ցանցի կայքում և կայքի բջջային տարբերակում ներբեռնել 360 աստիճանի  պանորամային լուսանկարներ:
Facebook-ն օգտատերերին հնարավորություն կընձեռի ներբեռնել 360 աստիճանի լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիս. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտատերերը հնարավորություն կստանան սոցիալական ցանցի կայքում և կայքի բջջային տարբերակում ներբեռնել 360 աստիճանի  պանորամային լուսանկարներ, հաղորդում է telecom, arka.am հեռահաղորդակցական պորտալը` հղում անելով newsru.com-ին։

Ինչպես և 360 աստիճանի տեսանյութի դեպքում, որի ներբեռնումը հնարավոր է դարձել 2015 թ.-ի սեպտեմբերից, պանորամային լուսանկարները համակարգչով դիտելու դեպքում պետք է շարժել մկնիկի միջոցով, իսկ բջջային տարբերակում լուսանկարները հնարավոր կլինի նայել` պտտելով սմարթֆոնը:

Նոր գործառույթը կդառնա Facebook-ի` տարբեր վայրերի պատկերների հավաքածուի ստեղծման նախագծի մասը: Բացի այդ, այն կապված կլինի սոցիալական ցանցի կողմից մշակվող վիրտուալ իրականության տեխնոլոգիաների հետ: Այսպես, Samsung Gear VR և Oculus Rift ակնոցների օգտատերերը կկարողանան դիտել Facebook-ում հրապարակված 360 աստիճանի լուսանկարները:

Նշվում է, որ սոցիալական ցանցը ցանկանում է նաև խթանել, որպեսզի օգտատերերն ավելի շատ կոնտենտ հրապարակեն, իսկ լուսանկարների դեպքում այդ գործընթացն ավելի հեշտ է, քանի որ դրանք լուսանկարելու համար պարզապես պետք է ունենալ սովորական սմարթֆոն, այլ ոչ թե թանկարժեք սարքավորումներ: -0-