Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը

27.11.2016, 20:55
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:

Շատերին միայն դիետայի միտքը դեպրեսիա է առաջացնում, և հարցը միայն այն չէ, որ մարդը պետք է հրաժարվի այն սնունդից, որ նրան դուր է գալիս:

Համարվում է, որ կալորիաների նվազեցումն ինքնին վատ է ազդում հոգեբանական վիճակի վրա՝ վատանում է տրամադրությունը, նվազում է սթրեսակայունությունը, ավելանում է նյարդայնությունը և այլն: Սակայն, մինչ օրս այդ ամենն ավելի շատ վարկած է:

Այս հարցով զբաղվող հետազոտություններից մեկի գիտափորձ է դարձել Կորբի Մարտինի (Corby Martin) և Փենինգթոնի կենսաբժշկական գիտահետազոտական կենտրոնի գործընկերների փորձը: Գիտնականները երկու տարվա ընթացքում դիետայի վրա էին պահում հարյուրից ավելի մարդկանց՝ պարբերաբար գրանցելով, թե ինչպես է նրանց ինքնազգացողությունը, սեռական կյանքը, քունը և այլն:

 - рис.1

Գիտափորձին մասնակցելու համար հրավիրել են նրանց, ում մարմնի զանգվածի ինդեքսը կազմում էր 22-28, որտեղ 22-ը համապատասխանում է նորմային, իսկ 28-ը՝ ավելորդ քաշին: Ինչպես գրում է nkj.ru կայքը, նրանք բոլորը մասնագետի հսկողությամբ նվազեցրել են կալորիաների քանակը 25 տոկոսով՝ նրանց սովորեցնում էին՝ ինչ ուտել, ինչպես վերահսկել չափաբաժնի մեծությունը, ինչպես սննդամթերք ընտրել, ինչպես համադրել և կալորիաների որ չափը կլինի օպտիմալ:

 - рис.2

JAMA Internal Medicine-ում հրապարակած հոդվածում հեղինակները գրում են, որ օրական կալորիաները հնարավոր է դարձել սահմանափակել միայն 11,9 տոկոսով, այսինքն՝ միայն ծրագրած 25%-ի միայն կեսը: Այնուամենայնիվ, արդյունք կար՝ դիետայի պահողները միջինը ազատվել են 7.6 կգ-ից և, ինչն ամենակարևորն է, նրանց հոգեբանական վիճակը չի վատացել:

Փորձի մասնակիցները հայտնել են լավ տրամադրության, սեռական ակտիվ կյանքի մասին, ներքին լարվածությունն անհետացել է, և նրանք ավելի լավ են քնել, քան նրանք, ովքեր դիետա չեն պահել՝ դրական էֆեկտը դիտվել է ողջ հետազոտության ընթացքում:

Պետք է հատուկ ընդգծել, որ կամավորների մեծ մասը ճարպակալման որևէ խնդիր չի ունեցել, այսինքն, նույնիսկ առողջ մարդիկ, եթե ցանկանան մի փոքր շտկել իրենց կազմվածքը, կարող են չվախենալ, որ նյարդային կդառնան, կամ քնի հետ խնդիրներ կունենան՝ կորցնելով քաշը, հակառակը՝ նրանք լավ տրամադրություն կունենան: -0-