Բրիտանացի գիտնականները 4,5 հազ. դոլարի դիմաց առաջարկում են կամավորներին վարակել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Բրիտանացի գիտնականներն առաջարկում են կամավորներին վարակել կորոնավիրուսով: Այդպես ցանկացողները գումար կստանան, իսկ մասնագետները՝ կկարողանան պատվաստանյութ մշակել, հաղորդում է 360tv.ru-ն:
Առաջարկի հեղինակներն են Hvivo ընկերության հետազոտողները: Վերոնշյալ ընկերությունն ունի Queen Mary BioEnterprises կենտրոնի նորարարական լաբորատորիա Լոնդոնի Ուայթչեյփել թաղամասում:
24 կամավորներից յուրաքանչյուրին առաջարկվում են 4,5 հազ դոլար՝ նվազեցված վտանգի վիրուսի շտամի ներարկման դիմաց: Դրանից հետո նրանց կտեղափոխեն 2-շաբաթյա կարանտինի, որի ժամանակ գիտնականները հետևելու են հիվանդների վիճակին:
Մասնագետները նախատեսում են թեստավորել տարբեր տեսակի պատվաստանյութեր և դեղեր: Ավելի ուշ կորոնավիրուսով վարակվածը կհայտնի դրանցից ամենաարդյունավետների մասին: -0-