Արևի լույսը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը ընդամենը 30 րոպեում. վիրուսաբաններ

24.06.2020, 20:49
Արևի լույսը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը ընդամենը 30 րոպեում. վիրուսաբաններ
Արևի լույսը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը ընդամենը 30 րոպեում. վիրուսաբաններ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արևի լույսը կարող է սպանել կորոնավիրուսը ընդամենը 30 րոպեում. փաստում է վիրուսաբանների ուսումնասիրությունը, հաղորդում է daily.mail.co.uk-ը:

Загружается новость ... "Лево"

Վիրուսաբանները հայտնաբերել են, որ ուլտրամանուշակագույն հզոր լույսը կարող է կես ժամում ոչնչացնել COVID-19-ի 90 տոկոսը, որը հազի կամ փռշտալու հետևանքով հայտնվել է մակերեսի վրա:

Առանձին ուսումնասիրությունները պնդում են, որ արևը 6 րոպե ընթացքում նույնպես կարող է գրեթե ամբողջովին վերացնել վիրուսի մասնիկները, որոնք թափառում են օդում:

Կորոնավիրուսը, որը հարուցում է Covid-19-ը վարակը, որ կոչվում է SARS-CoV-2, ծածկված է պաշտպանիչ թաղանթով, որը քայքայվում է դիպչելով մարդու մարմնի ջերմության ներքո՝ այդպիսով վարակելով մարդուն:

Երբ այն հազում կամ փռշտում են օդի մեջ կամ մակերեսի վրա, ուլտրամանուշակագույն լույսը կոչնչացնի այդ թաղանթը՝  վիրուսը մատնելով չորանալու և արևի տակ քայքավելու:

Որոշ գիտնականներ նույնպես հավատացած են, որ վիտամին D-ն, որն արտադրվում է մարդու մարմնի մեջ, երբ այն արևի տակ է լինում, խթանում է իմունային համակարգը և օգնում պայքարել վիրուսի դեմ: -0-