ԱՄՆ-ում ստեղծված նոր թեստը թույլ կտա COVID-19-ի առկայությունը պարզել վարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում

02.05.2020, 16:33
ԱՄՆ-ում նոր թեստ են մշակել, որը կարող է վարակումից հետո 24 ժամվա ընթացքում հայտնաբերել կորոնավիրուսը
ԱՄՆ-ում ստեղծված նոր թեստը թույլ կտա COVID-19-ի առկայությունը պարզել վարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Զինված ուժերի մասնագետները մշակել են նոր թեստ, որը թույլ կտա արյան մեջ կորոնավիրուսի առկայությունը պարզել վարակումից հետո 24 ժամվա ընթացքում, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ տեղեկացնում է The Guardian բրիտանական թերթը:

Նախագծի ղեկավարները նշում են, որ նոր թեստ-համակարգը կարող է կորոնավիրուսը հայտնաբերել ոչ միայն այն ժամանակ, երբ մարդու մոտ սկսում են ախտանիշները դրսևորվել, այլև մի քանի օր առաջ այն բանից, երբ վարակը կարող է փոխանցվել ուրիշներին, գրում է հրատարակությունը:

ԱՄՆ Պաշտպանության նախարարության առաջադեմ հետազոտական ծրագրերի գործակալության (DARPA) կողմից մշակված նախագիծը սկզբում կապ ուներ մանրեաբանական և քիմիական զենքի թունավորումների վաղ հայտնաբերման հետ: Այնուամենայնիվ ծրագիրը վերապրոֆիլավորվել է համավարակի բռնկման պատճառով:

Դեռևս գիտնականները սպասում են իշխանությունների պաշտոկանան թույլտվությանը նոր թեստերի կիրառման համար: Դա կարող է լինել շաբաթվա ընթացքում, ինչը հնարավոր կդարձնի մայիսի երկրորդ կեսին տվյալ թեստավորումների անցկացնումը: -0-