ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը չի սկսվի 2021թ.-ից ավելի շուտ չնայած փորձարկումների դրական արդյունքներին: Այս հայտարարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել առողջապահության ոլորտի արտակարգ հարցերով ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե խոսենք իրականությունից ելնելով, մարդկանց պատվաստումը կսկսեն իրականացնել հաջորդ տարի»,- նշել է Ռայանը:
Նա հայտնել է, որ որոշ պոտենցիալ դեղորայք հասել են փորձարկումների 3-րդ փուլին, որը ենթադրում է թեստավորում մարդկանց վրա, և դրանք բոլորը դրական արդյունք են ցույց տալիս:
«Բայց պետք է ապահովել պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը: Դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի»,- պարզաբանել է փորձագետը՝ ընդգծելով, որ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլոր մարդկանց համար՝ անկախ նրանց եկամտի մակարդակից:
ԱՀԿ վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 14,9 մլն-ը, մահացել է ավելի քան 616 հազ. մարդ: -0-