424.95
4.2
401.46
+15
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետ. Հայաստանը տարածաշրջանում մրցունակ է ՏՏ ոլորտի շնորհիվ

17:40
17 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր մակարդակի շնորհիվ, զգալի մրցակցային առավելություններ ունի ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ այլ պետությունների նկատմամբ, հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանում ՏՏ ոլորտի աճը 2015 թ.-ին կազմել է 17 տոկոս` 550 մլն դոլար շրջանառության դեպքում: Այս ոլորտում գործում են 450-ից ավել ընկերություններ և աշխատում է շուրջ 13 հազար մասնագետ:

«ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է: ՏՀՏ ոլորտի նորարարական լուծումներն այսօր հաջողությամբ կիրառվում են տնտեսության տարբեր բնագավառներում», - ուրբաթ Երևանում «DigiTec 2016» բիզնես ֆորումի բացման ժամանակ ասաց Աբրահամյանը:

Վարչապետը նշեց, որ դա նպաստում է տնտեսության առաջընթացին, արտադրողականության ն և մրցունակության աճին:

«Հայկական ՏՏ ձեռնարկություններն այսօր բարձր լրացուցիչ արժեք են ստեղծում էկոնոմիկայում: Աութսորսինգային ուղղվածությունից նրանք աստիճանաբար վերածվում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող ընկերությունների, որոնք բարդ, համալիր– ինժեներական լուծումներ են առաջարկում», - ասաց Աբրահամյանն` ավելացնելով, որ բարձր–տեխնոլոգիական մրցունակ հայկական ՏՏ արտադրանքն այսօր իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայում:

DigiTec ֆորումը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից 2008 թ.-ից` Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո:

«DigiTec 2016» 9-րդ ամենամյա բիզնես ֆորումի հիմնական ուղղություններն են լինելու Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական զարգացումը, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ռազմա-արդյունաբերական համալիրի խնդիրները: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին