Արեգակնային համակարգում նոր մոլորակ է հայտնաբերվել. գիտնականներ
25.02.2016,
11:19
Գիտնականները նոր, թզուկ–մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգում:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականները նոր, թզուկ–մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգում։ Բացահայտման հեղինակներն են հայտնի մոլորակագետներ Չադ Տրուխիլյոն, Սկոտ Շեպարդն ու Դևիդ Տոլենը, հաղորդում է Ռեն–ՏՎ–ն։
Տիեզերական օբյեկտը կոչվում է 2015 KH162։ Այն Արեգակից կրկնակի հեռու է, քան Պլուտոնը։ Փոքր մոլորակի վրա մեկ տարին հավասար է 489 երկրային տարիների, իսկ մոլորակի տրամագիծը 400–800 կիլոմետր է։
Գիտնականները թզուկ–մոլորակը հատնաբերել էին դեռևս 2015 թ.–ի մայիսին Հավայան կղզիներում գտնվող Կեկա հեռադիտակի օգնությամբ։ Սակայն նրանց անհրաժեշտ են եղել ապացույցներ։
Այսօրվա դրությամբ Արեգակնային համակարգում հայտնի է 5 թզուկ–մոլորակների մասին` Ցեռերա, Պլուտոն, Էրիդա, Մակեմակե, Խաումեա։–0–