ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս Սիրիա թուրքական զինված ներխուժման թեմայով

10.10.2019, 12:42
Ուրբաթ` հոկտեմբերի 11–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի մամուլի ասուլիս` նվիրված Սիրիա թուրքական զինված ներխուժմանը։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս Սիրիա թուրքական զինված ներխուժման թեմայով

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ` հոկտեմբերի 11–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի մամուլի ասուլիս` նվիրված Սիրիա թուրքական զինված ներխուժմանը։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։ Թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։

Մամուլի ասուլիսի բանախոսն է թուրքագետ Սոնա Սուքիասյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80

Email: [email protected]

Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։–0–