423.85
4.07
402.21
+20
Եղանակը Երևանում
Հայ

Վե՞րջ ներմուծվող հագուստին. վաճառողներն ու ներկրողները բողոքում են մաքսատան նոր կանոնների պատճառով

18:43
09 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանում կազմակերպվել է միաժամանակ երկու բողոքի ակցիա, որոնք վերաբերում են ներմուծվող հագուստի մաքսային ձևակերպման կանոնների մեջ նախատեսված նոր փոփոխություններին:

Հագուստ վաճառողներն ու ներմուծողները սկզբում բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ, հետո` Պետական եկամուտների կոմիտեի մոտ։

Դժգոհության պատճառը հագուստի մաքսայի տուրքի հաշվարկի նոր համակարգի ներդրման մասին որոշումն է, ըստ որի, վճարի գումարը կախված կլինի ապրանքի արժեքից։ Ավելին, ձեռներեցները դժգոհում են, որ նրանց պատշաճ կերպով չեն իրազեկել փոխված կանոնների մասին, և նրանք տուրքի բարձրացման մասին իմացել են «ԿԱՐԳՈ» ընկերության սեփականատիրոջից։

Ցուցարարներից մեկը` Լիլիա Մարդոյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հագուստը մաքսազերծվելու է կիլոգրամը 3,25 դոլարով փոքր և միջին ձեռներեցների համար, սակայն դե ֆակտո վճարը 3,5 անգամ ավել է։

«Հիմա ինձ մոտ մեկ կիլոգրամի արժեքը կկազմի 11 դոլար։ Մենք պահանջում ենք պահպանել արտոնությունները գոնե մինչև դուրս գանք այս ճգնաժամից։ Անձամբ ես պատրաստվում եմ փակել իմ խանութը, քանի որ աշխատում ենք առանց շահույթի և անգամ վնասով։ Մենք գտնվում ենք սնանկացման եզրին», – հայտարարել է նա` նշելով, որ առևտրի ծավալները եռակի անգամ կրճատվել են, իսկ ներկրման ծավալները` 10 անգամ։

Ձեռներեցը նաև հայտարարել է, որ ամեն փակվող խանութի հետ փակվում է նաև 5–15 աշխատատեղ։

Չսպասելով արձագանքի կառավարության պաշտոնյաներից` ցուցարարները շարժվեցին դեպի ՊԵԿ, որտեղ շարունակեցին ակցիան։ Որոշ ժամանակ անց ցուցարարների մոտ դուրս եկավ ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը, ով հայտարարեց, որ նրանց հետ պատրաստ է հանդիպել Արարատյան մաքսատան ղեկավարությունը։

Դրանից հետո քաղաքացիները գնացին հանդիպման։

ՊԵԿ–ի պաշտոնական պատասխանը

Պետական եկամուտների կոմիտեն իր հերթին տեղեկացնում է, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները:

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։

«Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:23
26 Փետրվարի 2021
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի ներքաղաքական զարգացումները» թեմայով
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի ներքաղաքական զարգացումները» թեմայով
15:23
18 Հունվարի 2021
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով
12:04
26 Մայիսի 2020
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում աստղաբան էզոթերիկը կներկայացնի COVID-19-ի հետ կապված կանխատեսում և ամառվա էքսկլյուզիվ հորոսկոպ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում աստղաբան էզոթերիկը կներկայացնի COVID-19-ի հետ կապված կանխատեսում և ամառվա էքսկլյուզիվ հորոսկոպ
11:38
12 Մարտի 2020
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս Հայաստան–Արցախ սահմանին իրավիճակի լարվածության թեմայով
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս Հայաստան–Արցախ սահմանին իրավիճակի լարվածության թեմայով
15:36
26 Փետրվարի 2020
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի մամուլի ասուլիս՝ նվիրված մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակին
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի մամուլի ասուլիս՝ նվիրված մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակին
11:53
11 Փետրվարի 2020
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կխոսի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեմայով
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կխոսի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեմայով
14:28
09 Փետրվարի 2020
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում․ սպառնալիքներն ու մարտահրավերները Հայաստանի և Արցախի համար» թեմայով
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում․ սպառնալիքներն ու մարտահրավերները Հայաստանի և Արցախի համար» թեմայով
16:17
15 Հունվարի 2020
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքու 1990թ. Ադրբեջանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը» թեմայով
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքու 1990թ. Ադրբեջանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը» թեմայով
10:00
25 Դեկտեմբերի 2019
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կամփոփի անցնող տարվա արդյունքները
Հինգշաբթի` դեկտեմբերի 26–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս` նվիրված 2019թ.–ի քաղաքական արդյունքներին և գալիք տարի սպասվող հնարավոր զարգացումներին
11:51
05 Դեկտեմբերի 2019
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կխոսի ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումների մասին
Դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում
16:26
02 Դեկտեմբերի 2019
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում աստղաբանը կներկայացնի, թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2020թ.–ին
Դեկտեմբերի 3–ին ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս, որի ժամանակ աստղաբանը կներկայացնի, թե ինչ է սպասվում Հայաստանին և կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2020թ.–ին
15:57
19 Նոյեմբերի 2019
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում փորձագետները կներկայացնեն ուսումնասիրության արդյունքները Google–ի քարտեզներում Ադրբեջանի մեքենայությունների մասին
Չորեքշաբթի` նոյեմբերի 20–ին, ժամը 15։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետներ Տարոն Հովհաննիսյանի և Վլադ Վարդանյանի ուսումնասիրությանը: