ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ․ «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս՝ նվիրված Yerevan Gastronomic Days–ին

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երկուշաբթի՝ մայիսի 20–ին, ժամը 15։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս՝ նվիրված Yerevan Gastronomic Days–ին։
Երևանում հունիսի 7–9–ն առաջին անգամ կանցկացվի Yerevan Gastronomic Days–ը։ Կազմակերպիչները խոստանում են 30 ցնցող գաստրոնոմիկ շոուներ՝ Միշլենի աստղերի արժանացած Ալեն Ալեքսանյանի, աշխարհահռչակ շեֆ–խոհարարների և հայտնի բլոգերների մասնակցությամբ։ Ասուլիսի բանախոսները կպատմեն Երևանի գաստրոնոմիկ օրերի մասին, որոնց մի մասն է «Ռեստորանային օրեր» արշավը, կանդրադառնան տարվա ամենահամեղ փառատոնի հյուրերին սպասվող զեղչերին, հատուկ ակցիաներին, խաղարկությանն ու անակնկալներին։
Ասուլիսի բանախոսներն են․
– EventToura–ի համահիմնադիր և Yerevan Gastronomic Days–ի կազմակերպիչ Մերի Բադալյանը
– EventToura–ի համահիմնադիր և Yerevan Gastronomic Days–ի կազմակերպիչ Նունե Մանուկյանը
– Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր–նախագահ, շեֆ խոհարար Արբի Ղարախանին
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80
Email: [email protected]
Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։