ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ փետրվարի 12-ին, ժամը 14.00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Կքննարկվեն նաև վերջին ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերներ և զարգացումներ:
Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80
Email: [email protected]
Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։–0–