Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Փաշինյան

02.10.2025, 22:04
Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան
Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան. մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին»,-գրել է նա։