Հայկական բանակը կհամալրվի հեռահար և ճշգրիտ սպառազինությամբ. Պաշտպանության նախարար

12.09.2014, 14:08
Հայկական բանակն առաջիկայում կհամալրվի հեռահար և ճշգրիտ սպառազինությամբ, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Հայկական բանակը կհամալրվի հեռահար և ճշգրիտ սպառազինությամբ. Պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենի/. Հայկական բանակն առաջիկայում կհամալրվի հեռահար և ճշգրիտ սպառազինությամբ, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Այդ բառերը հենց այնպես չեն։ Վերջին տարիներին մենք ձեռք ենք բերել, օրինակ, С-300 համակարգերը և այլ տեսակի սպառազինություն, իսկ առաջիկայում կստանանք նաև հեռահար միջոցներ»,– ասաց Օհանյանը։

Ըստ նրա, հայկական զինված ուժերը տարեցտարի համալրվում են նոր տեսակների սպառազինությամբ։
 
«Օրեցօր մենք ընդլայնում ենք ռազմական համագործակցությունը հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության հետ։ Միշտ պայմանավորվածություններ ենք ձեռք բերում նոր սպառազինությամբ բանակի արդիականացման և համալրման հարցով։ Վերջին տարիներին պայմանավորվածությունների ենք հասել այդ հարցն արագացնելու վերաբերյալ»,– ընդգծեց Օհանյանը։ -0-