ՀՀ սփյուռքի նախարարությունը նախատեսում է 2012թ.-ին հայագիտական համաժողով անցկացնել. նախարար
ՀՀ սփյուռքի նախարարությունը նախատեսում է 2012թ.-ին հայագիտական համաժողով, որին ակնկալվում է ողջ աշխարհի մասնագետների մասնակցությունը, երեքշաբթի «Ճարտարապետների և շինարարների համահայկական երկրորդ ֆորումի» ընթացքում հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ողջ աշխարհի հայագետները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ միմյանց հետ և փոխանակեն փորձը, որը կուտակվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նախարարի՝ նման ֆորումներին մասնակցությունը սփյուռքահայերին հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց նվաճումները:
«Երկուսուկես տարվա ընթացքում նախարարությունը 24 համահայկական ֆորում է անցկացրել, որոնց մասնակցել են աշխարհի տարբեր երկրների հայ մասնագետներ: Մեզ հաջողվել է կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, կինոյի և գործունեության շատ այլ ոլորտներում համախմբել հայ մասնագետներին»,- ասաց Հակոբյանը:
Նախարարը կարծում է, որ նման ֆորումները պետք է անցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում՝ այն երկրներում, որտեղ շատ հայ համայնքներ կան: -0-

