ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետին ռեզերվ են ուղարկել
05.11.2010,
19:13
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետին ռեզերվ են ուղարկել

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա խոսքով՝ Շիրինյանին գրանցել են ոստիկանության կադրերի ռեզերվում:
Նման որոշման պատճառների մասին չի տեղեկացվում:
Ինչպես նշեց Մալխասյանը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նոր պետ դեռ չի նշանակվել:--0-