Հայկական տոնական ուտեստների խոհարարական գիրք կհրատարակվի մինչև տարեվերջ

14.10.2010, 15:26
Հայկական տոնական ուտեստների խոհարարական գիրք կհրատարակվի մինչև տարեվերջ
Հայկական տոնական ուտեստների խոհարարական գիրք կհրատարակվի մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ավանդական տոնական ուտեստ» խոհարարական գիրքը լույս կտեսնի մինչև այս տարեվերջ, հինգշաբթի լրագրողներին ասաց գրքի հեղինակ, ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր ուտեստ հայկական օրացույցի որոշակի տոնի է նվիրված:

«Մենք գրքում քիչ հայտնի ավանդական հայկական ուտեստների բաղադրատոմսեր ենք տեղադրել, որոնք շարունակում են պատրաստվել Հայաստանի առանձին մարզերում: Մեր նպատակն է վերադարձնել այդ բաղադրատոմսերին զանգվածային բնույթը»,- ասաց Ծատուրյանը:
 
Ըստ նրա՝ գիրքը ստեղծվել է հայ ազգագրագետների համատեղ ջանքերով և մասնագիտական, բայց հայկական ավանդական խոհանոցի հասանելի ձեռնարկը կդառնա:

Ազգագրագետը նշեց, որ այստեղ ներկայացված են այն ուտեստները, որոնք հատուկ պատրաստվել են հայերի կողմից Սուրբ Ծննդյան տոնակատարության, Սբ. Սարգսի տոնի նախօրեին, Մեծ Պահքի, Զատկի և այլ տոների ժամանակ:

«Տվյալ հրատարակման յուրահատկությունն այն է, որ դրանում օգտագործված են արխիվային նյութեր, որոնք խորհրդային ժամանակներից հավաքվել են ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, բայց չեն մշակվել և լայն ճանաչում չեն ստացել»,- ասաց Ծատուրյանը:

Նա նաև ավելացրեց, որ գրքում այնպիսի նյութեր են օգտագործվել, որոնք Հայաստանի մոտ 60 մարզերում երեք տարվա ընթացքում հավաքված ազգագրական հետազոտությունների արդյունք են:

Ըստ Ծատուրյանի՝ գիրքը  ավանդական ուտեստների բազմաթիվ օրինակներից և բաղադրատոմսերից է  բաղկացած, և դա թույլ կտա դրան  հայ խոհարարների համար ձեռնարկ դառնալ: -0-