ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վյաչեսլավ Տիխոնովի ընտանիքին
07.12.2009,
15:20
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վյաչեսլավ Տիխոնովի ընտանիքին
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վյաչեսլավ Տիխոնովի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հեռագրում ասված է. "Հայաստանում խոր վշտով տեղեկացանք ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վյաչեսլավ Տիխոնովի մահվան մասին: Նա այն քիչ դերասաններից էր, որին հաջողվեց ջնջել իր անհատականության եւ կինեմատոգրաֆիայում իր կողմից մարմնավորած կերպարների ընկալման սահմանը: Նրա խաղացած դերերի բազմապլանայնությունն ու զանազանությունն արտացոլում են նրա զգայուն ինտելեկտի եւ ինտելիգենտության բացառիկ մակարդակը»:
«Ցավակցում եմ Վյաչեսլավ Վասիլեւիչի հարազատներին ու մտերիմներին եւ նրա տաղանդի բազմամիլիոն երկրպագուներին»,- նշված է ուղերձում:-0-

