A/H1N1 գրիպից մահանալու դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել. Առողջապահության նախարարություն

04.12.2009, 17:48
A/H1N1 գրիպից մահանալու դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել. Առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում A/H1N1 վիրուսից մահանալու դեպքեր չեն արձանագրվել։ Այդ մասին ուրբաթ հայտարարվել է ՀՀ Առողջապահության նախարարությունում նախարար Հարություն Քուշկյանի գլխավորածությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, միաժամանակ նշվել է, որ մահվան երեք դեպք է արձանագրվել գրիպի А տեսակից, այսինքն, սովորական սեզոնային գրիպից։

Խորհրդակցությունում նշվել է, որ առայսօր Հայաստանի Հանրապետությունում 28 անձի մոտ ախտորոշվել է գրիպի H1N1 տեսակը։

Նախարարը հանձնարարել է ուշադրության ներքո պահել վիրուսային հիվանդությունների ախտանիշներով և թոքաբորբով բուժում ստացող յուրաքանչյուր հիվանդի առողջական վիճակն ու բուժման գործընթացը, քանի որ, համաձայն միջազգային տվյալների, սեզոնային գրիպից մահացությունը ավելի բարձր է, քան A/H1N1 տեսակի գրիպից:

Միաժամանակ Քուշկյանը նշել է A/H1N1 գրիպի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը։ -0-