411.99
4.03
390.88
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը մասնակցել է բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին նվիրված ՀԲ-ի համաժողովին

12:20
04 Նոյեմբերի 2009

Հայաստանի պատվիրակությունը՝  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանի երկրների համար կազմակերպված Համաշխարհային բանկի հերթական համաժողովին, որը նվիրված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին նախարարության մամուլի ծառայությունից, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում հոկտեմբերի 27-29-ը կայացած համաժողովին մասնակցել են 31 երկրների, ինչպես նաև Համաշխարհային բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման  կազմակերպության (ՏՀԶԿ), Եվրամիության և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակից-երկրների պատվիրակությունների կազմում էին կրթության նախարարներ, փոխնախարարներ, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի մասնագետներ:

Հայկական պատվիրակությունը համաժողովի շրջանակում մասնակցել է տնտեսական ճգնաժամի պատճառով բարձրագույն կրթական համակարգում առաջացող հիմնախնդիրների լուծմանը, ֆինանսական մեխանիզմների միջոցով բարձրագույն կրթության որակի, արդյունավետության և սոցիալական հավասարության ապահովմանը վերաբերող քննարկումներին:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման լավագույն փորձը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում բարձրագույն կրթության ներկա իրավիճակը` մակրո և միկրո (կրթական հաստատությունների) մակարդակներում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Աշոտյանը հանդիպումներ է ունեցել մասնակից երկրների մի շարք նախարարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավար պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվել են փոխհամագործակցության հարցեր:

Նախարարը ՀԲ-ին ներկայացրել է հաջորդ համաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ առաջարկը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից