Կիպրոսը կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև երկխոսության հետագա զարգացմանը

07.07.2009, 10:55
Կիպրոսը կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև երկխոսության հետագա զարգացմանը
Կիպրոսը կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև երկխոսության հետագա զարգացմանը

Կիպրոսը կնպաստի Հայաստանի և  Եվրոպական Միության միջև երկխոսության հետագա զարգացմանը, ասվում է Երևանում երկու պետությունների ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ:

«Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը Եվրոպական Միության նախաձեռնությունների, այդ թվում` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում», - ասվում է փաստաթղթում:

Ընդգծելով տեղաշարժի ազատության կարևորությունն արդի աշխարհում՝ կողմերը համաձայնել են աջակցել արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, որպես Արևելյան գործընկերության հիմնական բաղադրիչի:

Կողմերը նաև համաձայնել են ակտիվացնել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և պատշաճ կերպով հաշվի առնել միմյանց տեսակետները:

Բացի այդ, նախագհները նաև ընդգծել են Եվրոպայում անվտանգության և կայունության պահպանմանն ուղղված երկկողմ և բազմակողմ համագործակցության կարևորությունը:-0-