+22
Եղանակը Երևանում
Հայ

JTI ընկերությունը կընդլայնի իր ներկայությունը ծխախոտի հայկական շուկայում. տարածաշրջանային տնօրեն

13:10
16 Հունիսի 2009

Japan Tobacco International ընկերությունը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը ծխախոտի հայկական շուկայում: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Japan Tobacco International (JTI) ընկերության ԱՊՀ երկրներում, Ռումինիայում և Ադրիատիկում տարածաշրջանային նախագահ Մարթին Բրեդոքը (Martin Braddock):

«Մեր ներկայությունը հայկական շուկայում բավականին զգալի է, և մենք շահագրգռված ենք մեր դիրքերի հետագա ամրապնդմամբ՝ դրան հասնելով ներդրումներ կատարելու, ընկերության աշխատակիցների, ապրանքանիշերի և բոլոր մակարդակներում աշխատանքների որակը բարձրացնելու միջոցով», - հայտարարեց նա:

Բրեդոքի խոսքերով, ընկերությունը մտադիր է նաև շարունակել հարկադրման, մասնավորապես՝ ակցիզավորման հետ կապված աշխատանքը կարգավորիչ մարմինների հետ:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ Հայաստանում JTI ընկերության արտադրանքի վաճառքը սկսվել է 2000թ.-ից, և այդ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել է երկրում կառուցել բավականին ուժեղ բիզնես՝ չորս առաջատար ապրանքանիշերի՝ Sobranie, Winston, Camel և Monte-Carlo-ի առկայությամբ: Տարածաշրջանային նախագահը նշեց, որ «Արսօյլ» ընկերության գործունեության շնորհիվ, որը Հայաստանում JTI-ի արտադրանքի միակ ներմուծողն է, JTI-ի արտադրանքի ներմուծման հաշվին պետբյուջ վճարած ակցիզների գումարը նախորդ տարի գերազանցել է 11 միլիոն դոլարը:

«Այսօրվա դրությամբ մեզ համար կարևորագույն հարցը Հայաստանում հայրենական և ներկրվող ապրանքների համար ակցիզների տարբեր դրույքաչափերի առկայությունն է: ԱՀԿ-ի սկզբունքների համաձայն՝ նման տարբերություն չպետք է լինի, և այդ տարբերության կրճատումը պետք է իրականացվի աստիճանաբար երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի 2011թ.-ի հունվարի 1-ին այդ դրույքաչափերը հավասարվեն», - հայտարարեց Բրեդոքը:

Japan Tobacco International (JTI) ընկերությունը աշխարհում ծխախոտի արտադրանքով զբաղվող երրորդ խոշոր ընկերության՝ Japan Tobacco Inc-ի միջազգային ստորաբաժանումն է, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 11 տոկոս: Japan Tobacco International ընկերության վաճառքի ծավալը 2008 թ.-ի արդյունքներով կազմել է 452 միլիարդ ծխախոտ, ընկերության մաքուր շահույթը կազմել է 10,6 միլիարդ դոլար:

Japan Tobacco International ընկերության մասնաբաժինը ծխախոտի հայկական շուկայում, տարբեր գնահատականներով,  կազմում է12-13 տոկոս: Ընկերությունը ծխախոտի հայկական շուկան գնահատում է 4,4 միլիարդ ծխախոտ՝ տարեկան 45 միլիոն դոլար եկամտաբերությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ