Երկու մարդ է զոհվել և երկուսը վիրավորվել Հայաստանում տեղի ունեցած երկու ՃՏՊ-ի հետևանքով
Երկու մարդ է զոհվել և երկուսը վիրավորվել երկուշաբթի Հայաստանում տեղի ունեցած երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։
Հունվարի 5-ի առավոտյան Արմավիրի մարզի Ակնաշեն-Գայ ավտոճանապարհին զուգահեռ հոսող ջրատարն է շրջվել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։
Դեպքի վայր մեկնած փրկարարները ջրատարի հիմքի մոտ հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ, 54-ամյա Սերգեյ Բադասյանի դիակը:
Ինչպես հաղորդվում է տեղեկատվության մեջ, նույն օրը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և ընկել ձորը:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ավտոմեքենայի վարորդ 25-ամյա Գագիկ Պողոսյանը, իսկ ուղևորներ 25-ամյա Հայրապետ Գրիգորյանը և 31-ամյա Գեորգի Ցականյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:-0-