Հայաստանն ու Ռուսաստանը կարող են տնտեսական հարաբերությունների կառուցման նոր փուլ սկսել. ՀՀ վարչապետ

04.12.2008, 18:48
Հայաստանն ու Ռուսաստանը կարող են տնտեսական հարաբերությունների կառուցման նոր փուլ սկսել. ՀՀ վարչապետ
Հայաստանն ու Ռուսաստանը կարող են տնտեսական հարաբերությունների կառուցման նոր փուլ սկսել. ՀՀ վարչապետ

Հայաստանն ու Ռուսաստանը կարող են տնտեսական հարաբերությունների կառուցման նոր փուլ սկսել, РБК-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքրով, ՀՀ կառավարության գլխավոր ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական փոխհարաբերությունները քաղաքական մակարդակի հասցնելն է։

«Դրա համար հսկայական ներուժ կա, որը բավականաչափ գործադրված չէ։ ՌԴ նախագահի` Հայաստան այցի փաստը միջազգային ֆինանսական ճգնաժամի ժամանակահատվածում ինքնին շատ բանի մասին է վկայում։ Այցի արդյունքները հաստատում են, որ մենք կարող ենք տնտեսական հարաբերությունների կառուցման նոր փուլ սկսել»,- ասել է հայկական կառավարության ղեկավարը։  

Նրա խոսքերով, գոյություն ունեցող ծրագրերին անհրաժեշտ է ավելացնել նոր բաղկացուցիչ՝ համատեղ նորարարական նախագծեր։ «Այսօր գիտությունը ժամանակակից տնտեսության հիմնական բաղկացուցիչն է։ Մեր ավանդական գիտական կապերը Ռուսաստանի հետ պետք է վերաիմաստավորվեն դրանց կիրառական բնույթ հաղորդելու նպատակով, ինչը համահունչ է ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կառավարությունների գերակայություններին»,- ասաց Սարգսյանը։ --0--