ՀԱՊԿ պաշտպանության նախարարները Խորհրդի ժամանակ կքննարկեն հավաքական անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր

28.11.2008, 12:18
ՀԱՊԿ պաշտպանության նախարարները Խորհրդի ժամանակ կքննարկեն հավաքական անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀԱՊԿ մասնակից-երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ամրապդնմանն առնչվող հարցեր, ուրբաթ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Երևանում բացելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

«Մենք պետք է քննարկենք մի շարք հարցեր, որոնք ուղղված են ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ռազմական բաղկացուցիչի հետագա զարգացմանը ու  կազմակերպության՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևոր գործիք դարձնելուն», - ասել է Օհանյանը։

Նիստի մասնակիցները նաև կքննարկեն ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաօդային պաշտպանության զարգացման և ինտեգրման հեռանկարները, Հավաքական ուժերի կատարելագործմանը, հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայմանն առնչվող հարցեր։

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները նաև կհաստատեն Կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքի 2009 թ. ծրագիրը։

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի նաև ՀԱՊԿ համատեղ միջոցառումների 2010-2014 թթ. ցանկը և Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքի ծրագրի հաջորդ տարվա նախագիծը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը, նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանության նախարարները, Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նիստը սկսելուց առաջ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Բելառուսի և Հայաստանի իր գործընկերներ Լեոնիդ Մալցևի և Սեյրան Օհանյանի հետ ստորագրել է այս երկրների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2009 թ.-ի ծրագրերը։-0-