Սպիտակում տեղի ունեցած ճամապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է վարորդը
19.11.2008,
14:06
Սպիտակում տեղի ունեցած ճամապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է վարորդը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սպիտակում տեղի ունեցած ճամապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է վարորդը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Ավետիսյան և Թորոսյան փողոցների խաչմերուկում, դեռևս չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում:
«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, և հրդեհը մարվել է ժամը 22.30-ին».- հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Վթարի հետևանքով վարորդը` 1967 թ. ծնված Լյովա Պողոսյանը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց, այնուհետև ժամը 03.00-ի սահմաններում` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների, տուժածի վիճակը ծանր է: -0-