ՀՀ խորհրդարանի խոսնակը նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
14.11.2008,
19:26
ՀՀ խորհրդարանի խոսնակը նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այցի ծրագրում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: --0--