Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վիեննայում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները կհանդիպեն Վիեննայում և համատեղ մամուլի ասուլիս կունենան, հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն երեք միջնորդները՝ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Մեթյու Բրայզան (ԱՄՆ)։
Համանախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին Մոսկվայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման շրջանակներում, որտեղ ստորագրվել է հռչակագիր Ղարաբաղի վերաբերյալ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

