2008թ. սկզբից Երևանում գրանցվել է շտապ օգնության շուրջ 117 հազար կանչ. քաղաքապետարան

03.11.2008, 18:30
2008թ. սկզբից Երևանում գրանցվել է շտապ օգնության շուրջ 117 հազար կանչ. քաղաքապետարան
2008թ. սկզբից Երևանում գրանցվել է շտապ օգնության շուրջ 117 հազար կանչ. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008թ. սկզբից Երևանում գրանցվել է շտապ օգնության 116803 կանչ, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը։

«Կանչերի աճը 2007թ. նույն ցուցանիշի համեմատ կազմում է ընդամենը 1 տոկոս, ինչը վկայում է այն մասին, որ մայրաքաղաքում չեն գրանցվել հիվանդությունների կամ համաճարակների բռնկումներ»,- ասաց Սողոյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է հանրապետությունում «շտապ օգնության» մեքենաների պարկի համալիր նորացման ծրագիրը։

«Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ամբողջովին արդիականացնել «շտապ օգնության» մեքենաների պարկը, այդ թվում՝ լիովին կնորացվեն մեքենաները, բժշկական սարքավորումներն ու կապի միջոցները»,- ասաց Սողոյանը։

Սողոյանը նշեց, որ «շտապ օգնության» մեքենաների պարկի նորացման վերջնական ծրագիրը կներկայացվի կառավարություն։ -0-