ՀՀ նախագահի ուղերձը սահմանել է հայկական հասարակության և պետության հիմնական արժեքները. կարծիք

06.10.2008, 14:23
ՀՀ նախագահի ուղերձը սահմանել է հայկական հասարակության և պետության հիմնական արժեքները. կարծիք
ՀՀ նախագահի ուղերձը սահմանել է հայկական հասարակության և պետության հիմնական արժեքները. կարծիք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին ուղերձը ժողովրդին և խորհրդարանին սահմանել է հայկական հասարակության և պետության արժեքների համակարգը, կարծում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«ՀՀ նախագահի ուղերձն անհրաժեշտ է գնահատել իբրև ֆենոմեն այն բանի, թե ինչպես կարելի է բարդ բաների մասին խոսել պարզ և հստակ։ Ուղերձը սահմանել է պետության և հասարակության համար շատ կարևոր արժեքների համակարգը», - ասաց պատգամավորը երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՀ նախագահը հոկտեմբերի 2-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առաջին անգամ հանդես է եկել ուղերձով՝ ժողովրդին և խորհրդարանին։ ՀՀ նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից հայկական պետության հիմնարար խնդիրներին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստանի զարգացման հեռանկարներին։

Աշոտյանի խոսքերով, այժմ չափազանց կարևոր է հասկանալ, թե արժեքների ինչպիսի համակարգի հիման վրա է կառուցվում հայկական պետությունն ու հասարակությունը։ Հանձնաժողովի նախագահի խոսքերով, անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի պետություն է կառուցվում Հայաստանում, արդյո՞ք բավականաչափ ջանք է գործադրվել՝ սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության մասին ՀՀ Սահմանադրության ձևակերպումները կյանքի կոչելու համար։

«ՀՀ նախագահի ուղերձը հենց այն մասին էր, որ սեղմ ժամկետներում համապատասխանեցնենք մեր պետությունը Սահմանադրության ձևակերպումներին», - ասաց նա։-0-