ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի լրագրողներին հայտնեց, որ դեռևս մտադիր չէ վերադառնալ մեծ քաղաքականություն։
«Իմ վերադարձը քաղաքականություն այժմ խոսակցությունների հիմնական թեման է։ Իրավասությունների ժամկետի ավարտից հետո ես ազատություն ստացա և դեռ չեմ հոգնել դրանից։ Վերջին վեց ամիսների ընթացքում ես միայն երկրորդ անգամ եմ փողկապ կապում»,- ասաց նա։
«Առայժմ ցանկություն չունեմ վերադառնալու։ Եթե ինձ մոտ ցանկություն առաջանա մեծ քաղաքականություն վերադառնալ, ապա ես իմ որոշման մասին անձամբ կհայտարարեմ, և դա հայտնի չի դառնա պտտվող լուրերից»,- վստահեցրեց Քոչարյանը։
Անդրադառնալով լուրերին, թե Հայաստանում իրավիճակը չի կայունանա, մինչև երկիրը չազատվի «Քոչարյանի ժառանգությունից», նա նշեց, որ «այդ ժառանգությունից հնարավոր չէ ազատվել»։
«Այդ ժառանգությունը կայացած Հայաստանն է, բարեկարգ Երևանը, վերականգնված Գյումրին, Երևանի Հյուսիսային պողոտան, բազմաթիվ տարիների ընթացքում ստեղծված քաղաքացիական ծառայության համակարգը, որտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում»,- ընդգծեց նախկին նախագահը։
Վերջին ժամանակներս Հայաստանում լուրերն են պտտվում Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի և երկրի վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին։ -0-