Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալի տարածքում հրդեհ է բռնկվել. զոհեր չկան
22.09.2008,
13:21
Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալի տարածքում հրդեհ է բռնկվել. զոհեր չկան
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալի տարածքում հրդեհ է բռնկվել, զոհեր չկան, հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Հրդեհը բռնկվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում` ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալի տարածքում»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը մարել է հրդեհը, որի հետևանքով այրվել է 15 հա հնձված արտ: -0-

