Հայաստանի ԱԷԿ-ին միջազգային օգնության համակարգմանը նվիրված երրորդ խորհրդակցությունն է ընթանում Երևանում

11.09.2008, 10:45
Հայաստանի ԱԷԿ-ին միջազգային օգնության համակարգմանը նվիրված երրորդ խորհրդակցությունն է ընթանում Երևանում
Հայաստանի ԱԷԿ-ին միջազգային օգնության համակարգմանը նվիրված երրորդ խորհրդակցությունն է ընթանում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջազգային օգնության համակարգմանը նվիրված երրորրդ աշխատանքային տեխնիկական խորհրդակցությունն է հինգշաբթի ընթանում Երևանում։

«Երկօրյա խորհրդակցության ընթացքում կքննարկվեն հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման համար տեխնիկական աջակցության արդյունքները, որոնք տրամադրվել են Հայաստանին տարբեր երկրների և միջազգային դոնոր-կազմակերպությունների կողմից, ինչպես նաև կքննարկվեն սեփական ուժերով իրականացված միջոցառումներն ու ծրագրված աշխատանքների ողջ շրջանակը», - լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գևորգյանը։

Նա նշել է, որ այս գործընթացում ընդգրկված բոլոր երկրները կներկայացնեն իրականացրած աշխատանքների ծավալը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կընթերցի զեկույց՝ հայկական կողմի իրականացրած աշխատանքների մասին, որի համաձայն 1996 թ.-ից մինչ օրս երկրորդ էներգաբլոկի անվտանգության ապահովման համար բոլոր դոնոր-երկրները Հայաստանին տրամադրել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլարի օգնություն։

Խորհրդակցությանը մասնակցում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռուսաստանի և ՎԶԵԲ-ի, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները, որը համակարգում է դոնոր կազմակերպությունների աջակցության բաշխմանն ուղղված աշխատանքների ողջ շրջանակը։

Մեծամոր քաղաքում գտնվող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին, ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման, որի սեփականատերը «Ռոսատոմ» կորպորացիան է։ Մասնագետների տվյալներով, ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016-ը։  --0—