Հայ ձեռներեցները 2009 թվականին կմասնակցեն Բռնոյի (Չեխիա) տոնավաճառին
07.07.2008,
14:04
Հայ ձեռներեցները 2009 թվականին կմասնակցեն Բռնոյի (Չեխիա) տոնավաճառին
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ձեռներեցները 2009 թվականին կմասնակցեն Չեխիայի Բռնո քաղաքաում անցկացվող տոնավաճառին, հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ հայ ձեռներեցները 2009 թվականին կմասնակցեն Բռնոյի տոնավաճառին»,- ելույթ ունենալով հայ-չեխական բիզնես-համաժողովին՝ երկուշաբթի ասաց Նալբանդյանը։
Բռնոն Չեխիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է և Չեխիայի տնտեսական գլխավոր կենտրոններից մեկը։
Քաղաքը հայտնի է մեքենաշինությամբ, քիմիական, պոլիգրաֆիական, տեքստիլ, սննդամթերքի և ցեմենտի արտադրությամբ, փայտամշակմամբ և կահույքի արտադրությամբ։ Բռնոն Միջազգային տոնավաճառների անցկացման կենտրոն է։-0-