Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպելու կուլտուրան կատարելագործվելու կարիք ունի. կարծիք

16.06.2008, 15:41
Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպելու կուլտուրան կատարելագործվելու կարիք ունի. կարծիք

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպելու կուլտուրան կատարելագործվելու կարիք ունի, կարծում է LOGOS Expo Center ընկերության գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը։

«Ընկերության կողմից ապրանքներն ու ծառայությունները որակյալ կերպով ներկայացնելուց է կախված գործընկերների հետ նրա հարաբերություները, անհրաժեշտ մասնագետների ներգարվումը, գործը ճիշտ ուղղությամբ տանելը և հետագա առաջընթացն ընդհանրապես»,- «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում երկուշաբթի կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց նա։

Նրա խոսքեորվ, Հայաստանում ցուցահանդեսների կուլտուրայի բարձրացումն ու զարգացումը կհանգեցնի նրան, որ արտադրող ֆիրմաներն ու ծառայություններ մատուցող ընկերությունը, հատկապես նոր ստեղծվող, կզգան դրա անհրաժեշտությունը։

Ստեփանյանը նշեց, որ ցանկացած ցուցահանդես երկրի զարգացումն արտացոլող հայելի է, և յուրաքանչյուր զարգացող ընկերություն պետք է զգա շուկայում իր արտադրանքը ներկայացնելու անհրաժեշտությունը։

Այս կապակցությամբ նա հայտնեց, որ LOGOS Expo Center- ի կազմակերպած «Արմենիա Expo» ամենամյա ցուցահանդեսի բոլոր մասնակիցները գործընկերային հարաբերություններ են ստեղծում հայկական շուկայում և բացում են իրենց մշտական ներկայացուցչությունները, ինչը դրական է ազդում Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավմանը։

«Հայաստանում անցկացվող ցուցահանդեսների արձագանքները ինչպես այցելուների, այնպես էլ մասնակիցների ու բիզնես-միջավայրի ներկայացուցիչների կողմից բավական դրական են և վկայում են դրա անհրաժեշտության մասին»,- ավելացրեց նա։

LOGOS EXPO Center-ը Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպող առաջին ընկերությունն է, որը ստեղծվել է 1999 թվականին։ Այն առաջնային է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում տարբեր ոլորտների, արտադրական, ազգային և միջազգային ցուցահանդեսներ և համաժողովներ կազմակերպելու գործում։ Ամեն տարի LOGOS EXPO Center-ն անցկացնում է 10-12 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։-0-