«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2008» յոթերորդ միջազգային ցուցահանդեսը կանցակցվի Երևանում

«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2008» յոթերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի Երևանում՝ հունիսի 20-22-ը։
Ինչպես ասվում է LOGOS EXPO Center-ի մամուլի հաղորդագրության մեջ, ցուցահանդեսի նպատակը բժշկական ապրանքների և ծառայությունների ներկայացումն է, ինչպես նաև առողջապահության ոլորտում աշխատող կազմակերպությունների շրջանում գործարար նոր կապերի հաստատումը։
Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն բժշկական խոշոր կենտրոններ, դեղագործական ընկերություներ, բժշկական սարքավորումներ արտադրող և մատակարարող՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ։
Ցուցադրության մեջ կներկայացվեն թեմատիկ հետևյալ բաժինները՝ կանխարգելիչ բժշկություն, կլինիկական բժշկություն, ատամնաբուժություն, դեղագործություն, ախտորոշում, մայրություն և մանկություն։ Այստեղ նաև կներկայացվեն բժշկական, լաբորատոր և վերականգնողական սարքավորումներ, հիգիենա, բուժիչ հանքային ջրեր։-0-